Հուլիսի 17-ին հանդիպել ենք գինեգործների և կոնյակագործների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր, որոնցից, թերևս, ամենակարևորը խաղողի մթերմանը նախապատրաստվելը և մթերումների սահուն կազմակերպումն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
«Խոսել ենք միջնաժամկետ և երկարաժամկետ պլանների մասին, վերհանել այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր արտադրողներին ավելի ռիսկային քալերի գնալ և արագ զարգանալ։
Անդրադարձել ենք նաև գործող և նոր մշակվող պետօժանդակության ծրագրերին և դրանց ավելի սահուն իրագործման հարցերին։
Գինեգործության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, և մենք անելու ենք հնարավոր ամեն բան դրա հնարավորինս արագ աճն ապահովելու համար»,- գրել է Վահան Քերոբյանը: