Չինաստանում զանգվածային պատվաստման շրջանակում կատարվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ ավելի քան 1.43 մլրդ պատվաստում: Այս մասին տեղեկացնում են Չինաստանի առողջապահության հարցերի պետական կոմիտեից՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Հուլիսի 16-ի դրությամբ Չինաստանի 31 շրջաններում հաղորդել են 1 մլրդ 437 մլն 623 հազար պատվաստման մասին»,- նշվում է գերատեսչության կայքում:
Ընդ որում, չի նշվում, թե քանի մարդ է պատվաստվել, քանիսն են ստացել մեկ, և քանիսը՝ երկու դեղաչափ, և քանի քաղաքացի է ստացել այս կամ այլ պատվաստանյութ:
Հայտարարվել էր, որ Չինաստանը մինչև հուլիսի սկիզբ ծրագրել էր պատվաստել բնակչության 40, իսկ տարեվերջին՝ 80 տոկոսին: