Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ կատարված այցի ընթացքում եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծանոթացել է հայկական մշակութային ժառանգությանը և Հայաստանում քրիստոնեության պատմությանը։
Շառլ Միշելի շրջայցի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: