Կլիմայի փոփոխության առումով խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը: Աշխատանքները կիրականացվեն ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Անտառաբուծության ծրագրի միջոցով:
Արմեն Եսոյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ԲԾԻԳ տնօրեն) - Ծրագրի բաղադրիչներից մեկն է ստեղծել անտառտնտեսության ներքո երեք տնկարկներ, քաղաքային միջավայրում ստանալ շուրջ 10000 և 6000 հա նոր անտառային շերտեր:
Լոռու և Սյունիքի մարզերն ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից: Նպատակն է 2,5 տոկոսով ընդլայնել անտառային տարածքները: Սա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն է: Առաջիկա 8 տարիներին Հայաստանում 18,7 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կարվի:
Արմեն Եսոյան - Այս պահին դեռ չի որոշվել, թե ինչ ծառատեսակ է տնկվելու:
Նախատեսվում է, որ ավելի քան 377.000 մարդ ծրագրի ուղղակի շահառու կդառնա:
Արմեն Եսոյան - Ծրագիրն ունի իր սոցիալական բաղադրիչը, և աշխատանքներին մասնակցելու են բազմաթիվ գործազուրկ մարդիկ:
Աշխատանքների իրականացմանը ֆինանսապես կաջակցեն նաև Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Բոլցանո ինքնավար նահանգը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան