Այսօր ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել Երասխից մոտ երկու կմ հեռավորության վրա՝ Նախիջևանի հետ սահմանին: Այս մասին տեղեկությունը «Լուրերին» հայտնել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը:
Այլ մանրամասներ նա չի հաղորդել, հորդորել է դիմել Պաշտպանության նախարարություն, որտեղից «Լուրերի» զանգերը թողել են անպատասխան: