Կլիմայական փոփոխություններին ու օդի աղտոտվածությանը դիմակայելու համար Իսպանիայի մայրաքաղաքի շուրջբոլորը հսկա անտառ կստեղծվի: 75 կմ երկարությամբ քաղաքային անտառում կտնկվի մոտ կես միլիոն ծառ՝ փոխանցում է Euronews-ը:
Մադրիդի՝ շրջակա միջավայրի ու քաղաքային զարգացման հարցերով խորհրդականը հայտարարել է, որ ամեն ինչ անում են ամբողջ քաղաքում օդի որակը բարձրացնելու և տարեկան առաջացող 175 հազար տոննա ջերմոցային արտանետումները կլանելու համար: