Համաձայն լեգենդի՝ Օրփեոսն աստվածների որդի էր, ծնված 11-րդ Տրոյական պատերազմից հետո, իսկ Հերոդոտոսի վկայագրություններում նա հիշատակվում էր որպես արգոնավորդ: Հենց այս պատմազրույցներից մեկն էլ դարձավ լիբրետտո ավստրիացի կոմպոզիտոր Քրիստոֆ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի համար:
Աշխարհում ամենահայտնի բարոկկո ստեղծագործություններից մեկն առաջին անգամ բեմադրվել է 1762 թվականին Վիեննայում, ապա 8 տարի անց՝ Ֆրանսիայում, որից հետո էլ Գլյուկը զգալի փոփոխություններ արեց «Օրփեոս և Էվրիդիկե»-ում: Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի սաները՝ պրոֆեսիոնալների մասնակցությամբ հանդիսատեսի դատին են հանձնում Հայաստանում երբևէ չբեմադրված «Օրփեոս և Էվրիդիկե» ներկայացումը:
Հայաստանում բարոկկո ոճի օպերա բեմադրելը բավականին բարդ է, առանձնահատուկ է անգամ նվագախումբը, սովորական լարայինների փոխարեն այստեղ՝ աղելար գործիքներ: Բացի ինքնատիպ հնչողություն ապահովելուց, խնդիր է նաև աղելարերի մասնագետներ գտնելը:
Ներկայացման բեմադրական ընթացքում նոր մասնագիտություններ ձեռք բերեցի, 37 տարի միայն երգել եմ, ասում է սոպրանո Պապյանն ու հավատացնում՝ երիտասարդները բավական մեծ ու մրցունակ ներուժ ունեն: Եվ որպեսզի մեր տաղանդներին աշխարհը ճանաչի, նախ Հայաստանում պետք է աշխատելու հնարավորություն տանք:
Բեմադրությունը նախաձեռնելուց առաջ ֆինանսական միջոցների մասին չեն մտահոգվել, լավ գործին աջակցողներ միշտ էլ կան, կարևորը ստուդիայի ղեկավարների սահմանած բարձր նշաձողն է, որը հնարավորություն կտա ուսանողներին այցեքարտային դերերգեր ունենալ:
Հեղինակ՝ Արթուր Հովհաննեսյան