Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրության արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 27-ի որոշումը մնում է անփոփոխ: Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում հրապարակել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցի վերաբերյալ որոշումը։
Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դրանք վերաբերվում են նույն հարցին:
Միավորված գործով դատաքննությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին, շարունակվել նաև շաբաթ-կիրակի: Խորհրդակցական սենյակ բարձր դատարանն անցել էր հուլիսի 14-ին:
Այսպիսով՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորից, այդ թվում՝ 71 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագրից», 29-ը՝ «Հայաստան» դաշինքից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքից: