Պատերազմի մասնակցի հայացքի ներքո՝ օրհնությամբ ու խոնարհումով, Օհանով 16 հասցեում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված ավագ սերժանտ Տիգրան Մելքոնյանի հիշատակին նվիրաված խաչքարը: Շենքի բակում ամեն ինչ Տիգրանին է հիշեցնում: Բակային, ծառայակից ընկերները, հարազատները բոլորը մեկտեղվել ու զինվորի հարազատ բակում նրան են հիշում:
Գումարտակի հարամանատարը պատմում է՝ Տիգրանը բառերով հայրենասեր չէր, գործով էր հայրենիքի հանդեպ սերը ցույց տալիս: Ծառայության բոլոր օրերին հարազատի պես զինծառայողների ու հրամանատարների կողքին էր: Պատերազմի հենց առաջին օրն էլ վճռորոշ եղավ Տիգրանի համար:
Մանրամասները՝ տեսանյութում: