Արևմտյան Գերմանիայում և Բելգիայում տեղի ունեցած աղետաբեր հեղեղումների զոհերի թիվը գերազանցում է 150-ը: Բնական աղետի հետևանքով կան հարյուրավոր անհետ կորածներ՝ փոխանցում է The Guardian-ը:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ ցնցված է հեղեղումների պատճառով առաջացած ավերածություններից: Գերմանիայի իշխանությունները աջակցություն կցուցաբերեն բնական աղետից տուժած ընտանիքներին:
Նշվում է, որ զոհերի թիվը, դժբախտաբար, կավելանա: Առատ տեղումներից ու հեղեղումներից տուժել են նաև Նիդերլանդները, Լյուքսեմբուրգն ու Շվեյցարիան: