Հուլիսի 17-ին՝ ժամը 02:10-ին, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 00:05-ին տարբեր մարմնական վնասվածքներով, ոչ սթափ վիճակում, իրենց են դիմել ՀՀ Արարատի մարզի բնակիչներ՝ Ա. Շ.-ն (ծնված 1999 թ.), Շ. Շ.-ն (ծնված 2001թ.), Գ. Հ.-ն (ծնված 2001թ.), Գ. Մ.-ն (ծնված 2001թ.) և Հ. Տ.-ն (ծնված 2000թ.)։
Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ հուլիսի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին, ՀՀ Արարատի մարզի բնակիչ Մ. Ա.-ի (ծնված 1999 թ.) վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ձախ և մոտ 100 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ՔՀ վարչությունը: