Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստան կատարած երկօրյա այցի շրջանակում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որի մասին եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է նաև Թվիթերի իր միկրոբլոգում: Նա մասնավորապես գրել է.
«Մենք կանգնած ենք Հայաստանի ու տարածաշրջանի երկրների կողքին՝ իրենց բնակչության համար ընդհանուր և բարեկեցիկ ապագա ստեղծելու գործում»,- գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: