Եվրամիությունը պատրաստ է աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կատարվող աշխատանքներին: Այս մասին ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցի ընթացքում:
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման թեմայի մասին՝ Միշելը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի բանակցությունների, երկխոսության գործընթաց սկսել:
Նա անդրադարձավ նաև ԼՂ կարգավիճակի հարցին:
«Կարգավիճակի հարցը, խաղաղության բանակցությունը պետք է հնարավոր լինի արծարծել: Ես ուշադիր եմ նաև այն թեմաների հարցում, որը դուք ներկայացրիք, ինչպես, օրինակ՝ մշակութային ժառանգության հարցը, որը թերևս հնարավոր լինի լուծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հաստատությունների աջակցությամբ»,- ասաց Շառլ Միշելը: