Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է աուդիտ անցկացնել չինական այն լաբորատորիաներում, որտեղ կատարվել է կորոնավիրուսային հիվանդության նույնականացումը՝ փոխանցում է Euronews-ը:
ԱՀԿ տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն այս առաջարկն արել է կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպմանը: Խոսքն Ուհանի այն հաստատությունների աուդիտի մասին է, որտեղ առաջին անգամ 2019-ի դեկտեմբերին հայտնաբերվել էր հիվանդությունը:
Թեդրոս Գեբրեյեսուսը հավաստիացրել է, որ կորոնավիրուսի առաջացման հետաքննությունը պետք է լինի գիտական աշխատանք՝ քաղաքականությունից անկախ: