Վրաստանում լրատվամիջոցների ներկայացուցիչները, քաղաքական գործիչներն ու քաղաքացիական ակտիվիստները հերթական բողոքի ցույցն են անցկացնում Թբիլիսիում՝ խորհրդարանի մատույցներում՝ պահանջելով երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Հարևան երկրում ստեղծված խռովություններն առաջացել են վրացական հեռուստաալիքի օպերատորի մահվան պատճառով:
Ակցիայի մասնակիցները զբաղեցրել են խորհրդարանի առջև գտնվող հրապարակը, ինչպես նաև Ռուսթավելու պողոտան: Ավտոմեքենաների համար ճանապարհը փակ է: