Դամասկոսում այսօր տեղի է ունեցել Սիրիայի նորընտիր նախագահ Բաշար Ասադի երդմնակալության արարողությունը՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
Պաշտոնական արարողությունն անցկացվել է արաբական երկրի խորհրդարանի խոսնակի, պատգամավորների, քաղաքական գործիչների, հոգևորականների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ:
Բաշար Ասադն արաբական երկրի նախագահ է ընտրվել չորրորդ անգամ: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 95.1 տոկոսը:
Սիրիայի նախագահի ընտրություններն անցկացվել են 2021-ի մայիսի 26-ին: