Վերջին 24 ժամում Աֆղանստանում կառավարական ուժերի ու «Թալիբան» շարժման գրոհայինների միջև բախման ժամանակ սպանվել է 285 թալիբ գրոհային, ևս 205-ը վիրավորվել են: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:
Պաշտպանական գերատեսչության տվյալների համաձայն՝ «Թալիբան» շարժումն ամենաշատ կորուստներն ունեցել է Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում:
Ավելի վաղ «Թալիբան» շարժումն Աֆղանստանի կառավարությանն առաջարկել էր եռամսյա հրադադար՝ 7 հազար բանտարկյալների ազատ արձակման և ՄԱԿ-ի «սև ցուցակից» շարժման ղեկավարների անունների բացառման դիմաց: