Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում «Ալտ-ինֆո» հեռուստաընկերության հիմնադիրներից Զուրաբ Մախարաձեի, «Այլընտրանքային Վրաստան» և «Բարոյականություն» կազմակերպությունների ղեկավարներ Կոնստանտին Մորգոշիի ու Գուրամ Պալավանդիվշիլիի տներում, որոնք հուլիսի 5-ին ԼԳԲՏ-ի դեմ ցույցի կազմակերպիչներից են: Ցույցն ավարտվեց լրագրողների ծեծով՝ հաղորդել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Միաժամանակ Թբիլիսիում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տան մոտ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստներն այսօր բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը՝ հայտնում է Sputnik Georgia-ն:
Ցուցարարները Ղարիբաշվիլիի վրա են դրել հուլիսի 5-ի իրադարձությունների ողջ պատասխանատվությունը, երբ Վրաստանի մայրաքաղաքում սկսված անկարգությունների ժամանակ լրագրողները ծեծի ենթարկվեցին: