ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վարուժան Ներսեսյանին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.
Վարուժան Ներսեսյանին նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն)»,- նշված է Արմեն Սարգսյանի հրամանագրում: