ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ մի շարք անդամներ այսօր՝ հուլիսի 16-ին, ընդունել են Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին:
Հանդիպմանը մասնակցել է նաև «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության ամրապնդման և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեն:
Ողջունելով հյուրերին և շնորհավորելով Մարտինա Շմիդտին նշանակման կապակցությամբ՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդգծել է, որ բարձր է գնահատում համագործակցությունը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ:
Նա նաև կարևորել է այսօրինակ հանդիպումները՝ դրանք որակելով կառուցողական և արդյունավետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ անդրադարձել ներկայում իրականացվող լայնածավալ դատաիրավական բարեփոխումների կյանքի կոչմանը, դատաիրավական ոլորտում առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման հեռանկարներին: