Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինները, Քաղաքաշինության կոմիտեն և Երևանի քաղաքապետարանը զգուշացնում են. չնայած իրականացվող աշխատանքներին՝ շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:
«Մեկ անգամ ևս հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված նորմերը և կանոնները: Առաջիկայում լիազորված մարմինների կողմից իրականացվելու է խստացված վերահսկողություն, հայտնաբերված խախտումների համար կիրառվելու են պատասխանատվության միջոցներ»,- ասված է ՔՏՀԱ տեսչական մարմնի Ֆեյսբուքի գրառման մեջ: