ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ մեկնարկել է We are together («Մենք միասին ենք») միջազգային ամենամյա մրցույթը, որին այս տարի կարող են հայտ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում անշահախնդիր ներդրում ունեցած քաղաքացիները և կազմակերպությունները:
Ֆիզիկական ու իրավաբանական անձինք մրցույթի պաշտոնական կայքում՝ wearetogetherprize.com-ում, հայտեր կարող են ներկայացնել հետևյալ անվանակարգերում՝ կախված, թե որ ոլորտում է կատարվել ներդրումը.
-
«Առողջապահություն».
-
«Բիզնես».
-
«Կրթություն և տեխնոլոգիաներ».
-
«Քաղաքացու անձնական ներդրում»:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թ. հուլիսի 31-ն է: Մրցանակակիրների վերջնական ցուցակը կազմվելու է մրցույթի միջազգային ժյուրիի գնահատականների հիման վրա: Մրցանակակիրները կհրավիրվեն Մոսկվա՝ մասնակցելու մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը: Բոլոր ծախսերը կհոգա ընդունող կողմը:
Ռուսաստանի կամավորական համայնքի նախաձեռնած We are together ամենամյա միջոցառման նպատակը մարդասիրական տարբեր խնդիրների լուծման գործում անշահախնդիր ներդրում ունեցող քաղաքացիներին ու կազմակերպություններին խրախուսելն է: Մրցույթի գործընկերների թվում են ՄԱԿ-ի կամավորների ծրագիրը, Կամավորական ջանքերի միջազգային ասոցիացիան, Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական ֆորումը և այլն: