ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ձյունիկ Աղաջանյանին Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Ձյունիկ Աղաջանյանին հետ կանչել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում: