Հյուսիսային պողոտայում տեղակայված՝ COVID-19-ի դեմ պատվաստում իրականացնող շարժական կայանը տեղափոխվել է Հյուսիսային պողոտայի սկիզբ՝ Հյուսիսային պողոտա 1 հասցեի տարածք:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով հանրային վայրերում իրականացվում են պատվաստումներ շարժական կետերում: Պատվաստումներն անվճար են: