2021 թ. հունիսի 26-ին ուժի մեջ մտած` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի անցումային դրույթների ուժով Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություններ` մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող առանձին դատավորների ներգրավման կապակցությամբ:
Այսպես, հրապարակվել են հայտարարություններ`
1. Վերոնշյալ դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին. հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի օգոստոսի 2-ը ներառյալ. https://court.am/hy/official-inner/185
2. Թեկնածուների ցուցակում ընդգրկվելու նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության ժամանակի մասին. որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու 2021 թվականի օգոստոսի 9-ին, ժամը 10:00-ին. https://court.am/hy/official-inner/187
3. Վերոնշյալ առանձին դատավորի պաշտոնում պաշտոնավարելու համար գործող դատավորների կողմից դիմումներ ներկայացնելու մասին. դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի հուլիսի 20-ը ներառյալ. https://court.am/hy/official-inner/186