Լեհաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ պարտադիր չէ հետևել Եվրամիության բարձրագույն դատարանի սահմանած արգելքներին, եթե դրանք հակասում են երկրի հիմնական օրենքին՝ գրում է euronews-ը:
Վճիռը կայացվել է այն բանից հետո, երբ ավելի վաղ Եվրոպական դատարանը պահանջել է պարզեցնել Լեհաստանի Գերագույն դատարանի կարգապահական պալատը, որը վերահսկում է դատավորներին, իսկ դրա անդամներին նշանակում է հանրապետության նախագահը:
Այս մարմինը ստեղծվել է արդարադատության համակարգի բարեփոխումների ընթացքում, ինչը Լեհաստանում բողոքի ցույցերի ու ԵՄ վրդովմունքի պատճառ դարձավ: Բրյուսելը համարել է, որ Լեհաստանի կառավարության օրենսդրական նախաձեռնությունները խաթարում են դատարանների անկախությունը և եվրոպական օրենսդրության գերակայության սկզբունքը: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ իր գործողություններով Վարշավան ական է դնում դաշինքի հիմքում և սպառնում Լեհաստանին զրկել Եվրամիության խորհրդում քվեարկելու իրավունքից: