Բելգիայի խորհրդարանը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը: Բանաձևը հեղինակել են ընդդիմադիր երկու պատգամավոր: Նախագծին աջակցել են նաև իշխող կուսակցությունը և քաղաքական այլ ուժեր:
Միաձայն ընդունված բանաձևում նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է 2014 թվականից Իրաքում և Սիրիայում եզդիների դեմ «Իրաք-Շամ իսլամական պետության» ահաբեկիչների իրականացրած ցեղասպանությունը:
Իրաքում ահաբեկիչների կողմից եզդիների ցեղասպանությունը դատապարտող բանաձև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է 2018 թվականին: