Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի երկու քաղաքական կուսակցություն հայտնել են, որ ներկա չեն լինի խորհրդարանական նիստին, որին մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հաղորդում է ermenihaber-ը:
Այդ կուսակցությունները նշել են, որ ավելի ուշ կմանրամասնեն, թե ինչու են բոյկոտում Էրդողանի այցն ու վերջինիս հետ հանդիպումը:
Հուլիսի 20-ին Էրդողանը «Խաղաղության և ազատության տոնի» կապակցությամբ Թուրքիայի աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի հետ մեկնելու է Հյուսիսային Կիպրոս: Նրանք այցելելու են նաև խորհրդարան: