ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ելույթի ժամանակ կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին: Ալեքսանդր Լուկաշևիչը դիմել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարին և շեշտել, որ հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված ծանր իրավիճակը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետագա լուծման հարցում աջակցության կարիք կա:
Լուկաշևիչի խոսքով՝ գլխավորը տարածաշրջանում իրավիճակի կարգավորումն է, մարդասիրական խնդիրների լուծումը և տարածաշրջանի կայուն քաղաքական և տնտեսական ապագա կերտելու նախադրյալների ստեղծումը: Ըստ դիվանագետի՝ այդ ամենին հասնելու ուղին նախանշել են 2020 և 2021 թթ. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունները: