ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է տեղեկություն, թե որ դեպքում օտարերկրացիները կպատվաստվեն ՀՀ-ում:
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում:
Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։ Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես հետևյալ կետերում՝ Հյուսիսային պողոտա, «Ռոսիա մոլ», «Մեգա մոլ», «Դալմա մոլ» առևտրի կենտրոններում, Կասկադ համալիրում։