Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու դեպքում աշխարհը կկորցներ մարզիկների մի ամբողջ սերունդ: Հետևաբար, չեղարկումը տարբերակ չէր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը՝ նշելով Kyodo գործակալությանը:
Բախը նաև նշել է, որ ծանր սրտով է աջակցում օլիմպիական խաղերն առանց հանդիսատեսի անցկացման որոշմանը, քանի որ հիմնական սկզբունքն անվտանգությունն է: ՄՕԿ-ի ղեկավարը նաև ասել է, որ չի ուզում ենթադրել, թե խաղերի ընթացքում համավարակի վիճակը կծանրանա: