Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1398 նոր դեպք:
Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 382734 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Երեկ իրականացվել է 30867 թեստավորում, որից 16167-ը՝ հակամարմինների արագ թեստով, 14700-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1164 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 362491 մարդ:
Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 5503: