Ադրբեջանի խորհրդարանական խմբի՝ գրավված Հյուսիսային Կիպրոս այցի փաստը ոչ մի հույնի չի զարմացնում, բացառությամբ, հավանաբար, Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոս Պիպերիգոսին ու Հունաստանի ԱԳՆ-ին: Այս մասին հայտարարել է Greek City Times լրատվական գործակալության Աթենքի բյուրոյի ղեկավար, հույն լրագրող Պոլ Անտոնոպուլոսը:
«Հունաստանը, հավանաբար, կարծում է՝ ամոթալի խողովակաշարի շնորհիվ կարող է Ադրբեջանի վրա ճնշման ինչ-որ լծակներ ունենալ, սակայն, ինչպես բռնապետ Ալիևը դեսպան Պիպերիգոսին է ասել՝ Ադրբեջանն ամեն հարցում պաշտպանում է Թուրքիային»,-նշել է հույն լրագրողը:
Լրագրողին հետաքրքրում է այն, թե արդյոք դեսպանն ու Հունաստանի ԱԳՆ-ը լռելո՞ւ են Ադրբեջանի խորհրդարանականների խմբի՝ գրավված Հյուսիսային Կիպրոսի այցի ժամանակ, ինչպես դա արել են Արցախի գրավված տարածք կատարած ամոթալի այցի դեպքում: