Շշջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Սահարայի անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով՝ հուլիսի 19-20-ին Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։