Կառավարությունը հաստատեց նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետբյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը: Մինչև այսօր մանկապարտեզների ֆինանասվորման չափերը տարբեր են: Մի դեպքում՝ ֆինանսավորման համար հիմք է համարվում երեխաների միջին հաճախումների, մյուսում՝ սաների պլանային թիվը, արդյունքում` ֆինանսական հատկացումների զգալի տարբերություններ են լինում՝ նկատեց կրթական գերատեսչության ղեկավարը: Տարբեր է նաև մանկավարժների վարձատրության չափը:
Ֆինասնավորման կարգը նպատակ ունի միասնական մոտեցում սահմանել՝ ասաց Վահրամ Դումանյանը: Հաշվի առնելով, որ որոշ խմբերի համար նախադպրոցական կրթությունը դժվար հասանելի է, նախարարն առաջնահերթության 4 խումբ առանձնացրեց: Հաջորդ տարվա սեպտեմբերի 1-ից առաջնահերթ կֆինանսավորեն կրթության և զարգացման առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաներին: 2023 թ սեպտեմբերի 1-ից ընտանեկան նպաստ ստացողների համակարգում հաշվառված ընտանիքների երեխաներին: 2024-ից՝ 3 և ավելի երեխա ունեցողներին: 25-ի սեպտեմբերից էլ՝ զինծառայողների երեխաներին:
Օրենքի փոփոխությամբ 2022-ի սեպետմբերից որոշ դաստաիարակ-ուսուցիչների աշխատավարձի բարձրացում կլինի: Փաշինյանն առաջարկեց վերջիններիս աշխատավարձը բարձրանել միայն ատեստավորումն անցնելուց հետո:
Ինչ վերաբերում է երեք և ավելի երեխա ունեցող ծնողների երեխաների ֆինանսավորմանը, Փաշինյանն ասաց՝ այս խմբի համար կա նաև այլ ծրագիր: Որպեսզի տրամադրած միջոցները ճիշտ կառավարեն, այս մասով օրենքը պայմանով են ընդունում: