Հուլիսի 15-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին Կառավարության հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի խոսքով՝ նախաձեռնությամբ օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, ինչն էլ հնարավորություն կտա ապահովելու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բնականոն գործունեությունը:
Նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում և ստացել դրական եզրակացություն: Այս մասին բարձրաձայնեց հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը:
Այնուհետև պատգամավորները քվեարկություններով ընդունեցին արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկված նախաձեռնությունները: