Հուլիսի 14-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Զանջան նահանգ, որտեղ հանդիպել է նահանգապետ Ֆաթոլլահ Հաղիղիի հետ:
Կողմերը քննարկել են տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրության են արժանացել առևտրաշրջանառության ծավալների մեծացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, միջհամալսարանական համագործակցության և նորարարական տեխնոլոգիաների բնագավառում փորձի փոխանակման խնդիրները:
Այցի շրջանակներում Զանջանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում տեղի է ունեցել գործարար խորհրդաժողով: Դեսպան Թումանյանը նահանգի տնտեսվարողներին ներկայացրել է Հայաստանի տնտեսությունը, գործարար միջավայրի վիճակը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերի:
Զանջանում ՀՀ դեսպանը նաև այցելել է մի շարք արտադրական ձեռնարկություններ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում տնտեսական գործունեության հնարավորությունները: