Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով կստեղծվի ցեղասպանության ինստիտուտ:
Նախագահ Էրդողանը նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ստամբուլի համալսարանի ռեկտորի հովանու ներքո կստեղծվի Մարդկության դեմ հանցագործությունների ու ցեղասպանության ուսումնասիրության միջազգային ինստիտուտ:
Ավելի վաղ Թուրքիայում արդեն ստեղծվել էր Օսմանյան կայսրության օրոք Թուրքիայի իշխանությունների կողմից հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանության ժխտման քաղաքականության հարցով պետական կառույց:
Կարելի է հստակ արձանագրել, որ Էրդողանի նոր որոշումը Թուրքիայի ժխտողական քաղաքականության ամրապնդման համար հերթական մեխանիզմ է ստեղծում: