Հուլիսի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226949 դեպք, որոնցից 218022-ը` առողջացած, 4556-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3261 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 253 024 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5662 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք: Ունենք 126 առողջացած և 4 մահվան դեպք: