2021-ի հուլիսի 16-17-ը Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունը: Ավելի ուշ Շառլ Միշելը կլինի նաև Վրաստանում:
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահը հայտարարել է, որ Թբիլիսին եվրոպացի պաշտոնյային ամբողջական տեղեկություն կտա հուլիսի 5-ի ցույցի, դրա հետևանքների մասին:
ԼԳԲՏ համայնքի կազմակերպած ցույցի ընթացքում վրացի ազգայնականները բռնության էին ենթարկել վրացական «Պիրվելի» հեռուստաալիքի լրագրողին, որն օրեր անց մահացել էր: Վրաստանի վարչապետի հրաժարականը պահանջող լրատվամիջոցների կողմից կազմակերպված հաջորդ ակցիան տեղի կունենա շաբաթ օրը՝ հուլիսի 17-ին: