Ինչպես արդեն հայտնել էինք՝ Կառավարության որոշմամբ հուլիսի սկզբից քաղաքացիները կարող են բջջային հեռախոսով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և ուղարկել ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։
Արդեն գործում են և՛ Road Control Armenia բջջային հավելվածը, և՛ Activesociety.am կայքը։
Կայքում անհրաժեշտ է կատարել օգտատիրոջ նույնականացում և ներբեռնել հավելվածը։ Հավելվածը հասանելի է ինչպես IOS, այնպես էլ ANDROID համակարգերով բջջային հեռախոսների համար։
Հավելվածի օգտագործման մանրամասներին կարելի է ծանոթանալ police.am կայքում:
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։