Գերմանիայում և Բելգիայում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևներն առաջացրել են հեղեղումներ, որոնց հետևանքով մահացել է ավելի քան 30 մարդ՝ փոխանցում է Euronews-ը:
Առատ տեղումների պատճառով Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում ու Շվեյցարիայում գետերը դուրս են եկել հունից ու հեղեղել մոտակա շրջանները:
Իրավիճակը ծայրահեղ է Գերմանիայի արևմտյան շրջաններում, որտեղ բնական աղետից մահացել է 8 մարդ: Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ. կան անհետ կորածներ, արձանագրվել են փլուզումներ: