Գերմանիայի արևմտյան Շուլդ քաղաքում տեղի ունեցած առատ տեղումների ու սողանքների հետևանքով փլուզվել է վեց տուն՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
Բնական աղետի հետևանքով անհետ կորել է առնվազն 30 մարդ: Վնասվել է ևս 25 տուն: Առատ տեղումների հետևանքով գետերը դուրս են եկել հունից՝ հեղեղելով մոտակա տարածքները: Գերմանիայի իշխանությունները երկրի բնակչությանը կոչ են անում դուրս չգալ տնից: