Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրաժարականի դիմումը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Այսօր կայացած լիագումար նիստի ժամանակ խորհրդարանականները ձայների մեծամասնությամբ համապատասխան որոշում են կայացրել, որը հեռարձակել է «Ռադա» հեռուստաալիքը:
Երեքշաբթի Արսեն Ավակովը հայտարարել էր, որ երկրի ՆԳՆ-ն ավելի քան 7 տարի ղեկավարելուց հետո հրաժարականի դիմում է ներկայացրել: