ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն, դեսպան Սամանթա Փաուերից պահանջում է բացատրել Ջո Բայդենի վարչակազմի կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական քիչ օգնությունը:
«Ես խիստ մտահոգված եմ Հայաստանի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանվածներին տրամադրվող հումանիտար օգնության չափով: Այն շատ քիչ է»,- հայտարարել է Բոբ Մենենդեսն ու ցանկություն հայտնել հիմնահարցը քննարկել Փաուերի հետ: