Ադրբեջանը սկսում է մարել Թուրքիայի պարտքը Արցախի տարածքների գրավման գործում օգնության համար՝ փոխանցում է Инфотека24-ը: Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ կայցելի այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնախմբի նախագահը Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ առաջիկա այցը պատմական է որակել:
Թուրք քաղաքական գործչի հավաստմամբ՝ ադրբեջանական պատվիրակության այցը Նիկոսիա կարևոր ուղերձ կդառնա ամբողջ աշխարհի համար: