ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի Կիպրոսում իր սադրիչ գործողությունները, մասնավորապես՝ Վարոշա առողջարանային քաղաքի պարսպապատումը՝ պահանջում է 14 սենատորներից բաղկացած երկկուսակցական խումբը՝ փոխանցում է Ahval-ը:
Սպիտակ տան ղեկավարին հասցեագրված նամակում ասվում է, որ Ջո Բայդենը պետք է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի կառավարության նկատմամբ, եթե ԱՄՆ-ի նախազգուշացումներն անտեսվեն: Սենատորների թվում են Բոբ Մենենդեսը, Մարկո Ռուբիոն և Քրիս Վան Հոլլենը:
«Կոչ ենք անում Եվրամիության հետ միասին նախապես հստակեցնել, որ Թուրքիայի կողմից՝ Վարոշան վերաբացելու կամ վերաբնակեցնելու ցանկացած փորձի դեպքում բազմակողմ պատժամիջոցներ կկիրառվեն»,- նշվում է նամակում: