Ջավախքում երկու նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել՝ Նինոծմինդա քաղաքում և Օլավերդ գյուղում:
Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքում տեխնոլոգիական կրթությունը, տեխնոլոգիական զբաղվածությունն ու աշխատանքի հնարավորությունների ստեղծումը: Այս լաբորատորիաներում սովորելով՝ երեխաները հետագայում կարող են ապահովել իրենց բարեկեցիկ ապագան՝ ունենալ պահանջված մասնագիտություններ, վստահ են ծրագրի ղեկավարները:
Նինոծմինդայի «Արմաթ» լաբորատորիա հաճախելու համար արդեն գրանցվել է 150 երեխա. նրանք մի քանի հերթափոխով կծանոթանան ռոբոտաշինությանը, 3D մոդելավորմանը, անիմացիաների ու խաղերի ստեղծմանը:
«Ջավախքի աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյան - Երիտասարդությունից, մատաղ սերնդից մեծ սպասումներ ունենք, որպեսզի նրանք տիրապետեն այսօրվա գիտության նվաճումներին, որ կարողանանք աշխարհում մեր դիրքերն ամրապնդել: