Ֆինլանդիայի Կուոպիո քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի ԿուՊՍ-«Նոա» պատասխան հանդիպումը։ Հայկական ակումբը զիջեց մրցակցին 0։5 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։
Երևանի «Ուրարտու» մարզադաշտում կայացավ նաև ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Մարիբոր»-«Ուրարտու» պատասխան հանդիպումը։ Հայկական թիմը պարտվեց նվազագույն հաշվով։ Կրելով 2 պարտություն՝ «Ուրարտուն» դուրս մնաց ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայից։
Այսպիսով՝ պայքարը շարունակում է միայն Երևանի «Արարատը», որը որակավորման առաջին փուլում հաղթել է «Ֆեհերվարին» և հաջորդ փուլում ուժերը կչափի էստոնական «Պայդե» և լեհական «Շլյոնսկ» զույգի հաղթողի հետ: