Թուրքիան Ուկրաինային մատակարարել է «Բայրաքթար TB2» հարվածային ԱԹՍ-ների առաջին համալիրը երկրի ռազմածովային ուժերի համար: Այս մասին հայտարարել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
«Տեղակայման վայրում իրականացնում ենք համալիրի վերջնական փորձարկումները»,- նշում են գերատեսչությունում՝ չհստակեցնելով ճշգրիտ վայրը:
Ուկրաինային ռազմածովային ուժերում «Բայրաքթար» ԱԹՍ-ները Սև և Ազովի ծովերի ավազանում և ծովափերին կապահովեն արդյունավետ հսկողություն, ինչպես նաև հակառակորդի ցամաքային ու ծովային օբյեկտների ճշգրիտ թիրախավորում: